Ջենիֆեր Լոպեսի մարզիչը բացահայտել է նրա կատարելության գաղտնիքը
ԼԱՅՖՋենիֆեր Լոպեսի մարզիչը ՝ Դեյվիդ Կիրշը, պատմել է, թե ինչպես է Լոպեսին հաջողվում պահպանել կազմվածքը: Նա ասել է, որ Ջենիֆերը շատ ծանր գրաֆիկով է աշխատում, և եթե չի հասցնում գալ պարապմունքների, դրանք լրացնում է՝ ավելի ինտենսիվ մարզվելով:
«Նա կարողանում է կենտրոնանալ ու ենթարկվել սեփական մարմնի «պահանջներին», այդ պատճառով էլ մարզումներն արդյունավետ են անցնում»,- պատմել է Կիրշը:
Ըստ նրա՝ Լոպեսի մարզումների առանձնահատկություններից մեկն էլ այն է, որ նա միշտ տարբեր վարժություններ է անում, որոնք ոչ թե մկանները կամ մարմնի այս կամ այն հատվածը, այլ ամբողջ մարմինը ձգելուն են նպաստում:
«Մարզումները ոչ մի արդյունք չեն տա, եթե նա չհետևի իր սննդակարգին: Ջենիֆերը հրաժարվել է շաքարից, ալկոհոլից և վերամշակված սննդամթերքքից» ,- ընդգծել է Դեյվիդ Կիրշը:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
4
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



