Դավիդ Վիլյա. Շատ զարմացա, թեեւ միշտ էլ մտածել եմ հավաքական վերադառնալու մասին
SPORTԱմերիկյան «Նյու Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյան զարմացել է, երբ իմացել է Իսպանիայի ազգային հավաքականից երեք տարի անց դարձյալ հարվեր ստանալու մասին:
«Հպարտություն զգացի ազգային հավաքականից այս հրավերը ստանալուց: Ես խոսք չունեմ, երազանքի իրականացում է: Գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին զանգեց ինձ եւ ասաց, որ հետեւել է իմ մասնակցությամբ հանդիպումներին եւ կարող եմ ներդրում ունենալ ազգային թիմում: Շատ զարմացա, թեեւ չէի դադարում մտածել հավաքական վերադառնալու մասին»,- Վիլյայի խոսքը մեջբերում է AS-ը:
35-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականում անցկացրել է 97 խաղ, խփել 59 գոլ:
Իսպանիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներում սեպտեմբերի 2-ին կմրցի Իտալիայի հավաքականի, սեպտեմբերի 5-ին՝ Լիխտենշտեյնի թիմի հետ:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



