Դավիդ Վիլյա. Շատ զարմացա, թեեւ միշտ էլ մտածել եմ հավաքական վերադառնալու մասին
ՍՊՈՐՏԱմերիկյան «Նյու Յորք Սիթիի» հարձակվող Դավիդ Վիլյան զարմացել է, երբ իմացել է Իսպանիայի ազգային հավաքականից երեք տարի անց դարձյալ հարվեր ստանալու մասին:
«Հպարտություն զգացի ազգային հավաքականից այս հրավերը ստանալուց: Ես խոսք չունեմ, երազանքի իրականացում է: Գլխավոր մարզիչ Խուլեն Լոպետեգին զանգեց ինձ եւ ասաց, որ հետեւել է իմ մասնակցությամբ հանդիպումներին եւ կարող եմ ներդրում ունենալ ազգային թիմում: Շատ զարմացա, թեեւ չէի դադարում մտածել հավաքական վերադառնալու մասին»,- Վիլյայի խոսքը մեջբերում է AS-ը:
35-ամյա ֆուտբոլիստը Իսպանիայի հավաքականում անցկացրել է 97 խաղ, խփել 59 գոլ:
Իսպանիայի հավաքականը աշխարհի առաջնության ընտրական հանդիպումներում սեպտեմբերի 2-ին կմրցի Իտալիայի հավաքականի, սեպտեմբերի 5-ին՝ Լիխտենշտեյնի թիմի հետ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



