Թրամփը ներում է շնորհել Արիզոնայի դատապարտված շերիֆին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Արիզոնայի նախկին շերիֆ Ջո Արփայոյին, որին մեղադրում են միգրանտներին ապօրինի ձերբակալելու մեջ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BBC News-ը։
85-ամյա Արփայոն դատապարտվել է՝ իսպանախոս միգրանտների ձերբակալությունները դադարեցնելու հրամանին չենթարկվելու համար։ Արփայոն շարունակում էր ձերբակալել իսպանախոսներին՝ ԱՄՆ-ի տարածքում նրանց գտնվելու օրինականության հարցում համոզվելու համար։ Դրա համար նրան վեց ամսվա ազատազրկման են դատապարտել։ Նա պետք է պատիժը կրեր հոկտեմբերին։
Նախկին շերիֆը դարձել է Թրամփի առաջին կողմնակիցներից մեկը Հանրապետական կուսակցության փրայմերիզի ժամանակ եւ ներկա է գտնվել նրան աջակցող անցյալ տարվա ակցիաներին։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



