Թրամփը ներում է շնորհել Արիզոնայի դատապարտված շերիֆին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներում է շնորհել Արիզոնայի նախկին շերիֆ Ջո Արփայոյին, որին մեղադրում են միգրանտներին ապօրինի ձերբակալելու մեջ։ Այս մասին հաղորդում է «Ինտերֆաքս»-ը՝ վկայակոչելով BBC News-ը։
85-ամյա Արփայոն դատապարտվել է՝ իսպանախոս միգրանտների ձերբակալությունները դադարեցնելու հրամանին չենթարկվելու համար։ Արփայոն շարունակում էր ձերբակալել իսպանախոսներին՝ ԱՄՆ-ի տարածքում նրանց գտնվելու օրինականության հարցում համոզվելու համար։ Դրա համար նրան վեց ամսվա ազատազրկման են դատապարտել։ Նա պետք է պատիժը կրեր հոկտեմբերին։
Նախկին շերիֆը դարձել է Թրամփի առաջին կողմնակիցներից մեկը Հանրապետական կուսակցության փրայմերիզի ժամանակ եւ ներկա է գտնվել նրան աջակցող անցյալ տարվա ակցիաներին։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



