Հյուսիսային Կորեան Ճապոնական ծով հրթիռներ է արձակել
INTERNATIONAL NEWSՇաբաթ առավոտյան ԿԺԴՀ-ն հրթիռներ է արձակել։ Ենթադրաբար, դրանք փոքր հեռահարության են։ Այս մասին հաղորդում է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով շտաբի պետերի հարավկորեական միացյալ կոմիտեն։
ԱՄՆ-ի հետ փոխադարձ սպառնալիքներից հետո սրանք առաջին արձակումներն են։ Գերատեսչությունում հայտնել են, որ երեք հրթիռներ Կանվոնդո նահանգից Ճապոնական ծով են արձակվել։ Հարավկորեացի զինծառայողները հայտարարել են նաեւ, որ հրթիռները շուրջ 250 կմ են թռչել։
Ամերիկացի զինծառայողները եւս արձանագրել են հյուսիսկորեական հրթիռների փորձարկումը։ Նրանց տվյալներով՝ փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների մեկնարկն անհաջողությամբ է ավարտվել, եւս մեկ հրթիռ մեկնարկից հետո պայթել է։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



