Հյուսիսային Կորեան Ճապոնական ծով հրթիռներ է արձակել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇաբաթ առավոտյան ԿԺԴՀ-ն հրթիռներ է արձակել։ Ենթադրաբար, դրանք փոքր հեռահարության են։ Այս մասին հաղորդում է «Ռյոնհափ» գործակալությունը՝ վկայակոչելով շտաբի պետերի հարավկորեական միացյալ կոմիտեն։
ԱՄՆ-ի հետ փոխադարձ սպառնալիքներից հետո սրանք առաջին արձակումներն են։ Գերատեսչությունում հայտնել են, որ երեք հրթիռներ Կանվոնդո նահանգից Ճապոնական ծով են արձակվել։ Հարավկորեացի զինծառայողները հայտարարել են նաեւ, որ հրթիռները շուրջ 250 կմ են թռչել։
Ամերիկացի զինծառայողները եւս արձանագրել են հյուսիսկորեական հրթիռների փորձարկումը։ Նրանց տվյալներով՝ փոքր հեռահարության երկու բալիստիկ հրթիռների մեկնարկն անհաջողությամբ է ավարտվել, եւս մեկ հրթիռ մեկնարկից հետո պայթել է։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



