Բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Կլիչկոների մրցաշարում
SPORTՈւկրաինայի Բերդիչև քաղաքում կայացած Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող մարզիկներից ոսկե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը նվաճել են արծաթե, իսկ 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալներ:
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր 6 մարզիկով՝ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ:
Մրցաշարին մասնակցում էին 84 բռնցքամարտիկ՝ 11 երկրից:
1
Ucom Measures the Environmental Impact of Its Operations
2
“From Classroom to Orbit”: With Ucom’s Support, “Space 1.0” Is Being Introduced in 15 Schools Across...
3
Unibank has issued perpetual bonds with an annual coupon yield of 13.2%
4
BACEE International Conference Kicks Off with Converse Bank as Lead Sponsor
5
Nelli Kocharyan Presents Converse Bank’s Vision for Development of International Relations at the BA...



