Բռնցքամարտիկները 5 մեդալ են նվաճել Կլիչկոների մրցաշարում
ՍՊՈՐՏՈւկրաինայի Բերդիչև քաղաքում կայացած Կլիչկո եղբայրների անվան երիտասարդների միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 5 մեդալ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Հայաստանը ներկայացնող մարզիկներից ոսկե մեդալ է նվաճել 52 կգ քաշային Արթուր Բազեյանը: 56 կգ քաշային Ժիրայր Սարգսյանն ու 69 կգ քաշային Տոնի Գալստյանը նվաճել են արծաթե, իսկ 49 կգ քաշային Էրիկ Թոխյանն ու 64 կգ քաշային Բենիկ Նիկողոսյանը՝ բրոնզե մեդալներ:
Հայաստանի հավաքականը մրցաշարին մասնակցում էր 6 մարզիկով՝ երիտասարդների հավաքականի ավագ մարզիչ Դերենիկ Ոսկանյանի գլխավորությամբ:
Մրցաշարին մասնակցում էին 84 բռնցքամարտիկ՝ 11 երկրից:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



