Թուրքիան առաջիկայում չի անդամակցի ԵՄ-ին. Ավստրիայի ԱԳ նախարար
INTERNATIONAL NEWSԹուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը բռնապետական է, եւ նման ղեկավարությամբ Թուրքիային նույնիսկ 2023 թվականին չի կարողանա անդամակցել Եվրամիությանը։ Այս մասին չորեքշաբթի Die Welt պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը։
Նախարարը, որը նաեւ այս տարի ԵԱՀԿ-ի գործող նախագահն է, վստահ է, որ «կարեւոր է պնդելը, որ երկրին ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից, տնտեսական հետեւանքները բազմաթիվ կլինեն»։ Նա նաեւ նշել է, որ նույնիսկ 6 տարի անց, երբ Թուրքիան կնշի պետություն ձեւավորելու 100-ամյա տարեդարձը, նրա՝ ԵՄ-ին անդամակցելն անհնար կլինի։
Ավստրիայի ԱԳ նախարարն աջակցել է նաեւ Գերմանիայի իշխանությունների դիրքորոշմանը, որոնք դեմ են Անկարայի հետ մաքսային միության ընդլայնմանը։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



