Թուրքիան առաջիկայում չի անդամակցի ԵՄ-ին. Ավստրիայի ԱԳ նախարար
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի առաջնորդ Ռեջեփ Թայիփ Էրդողանի քաղաքականությունը բռնապետական է, եւ նման ղեկավարությամբ Թուրքիային նույնիսկ 2023 թվականին չի կարողանա անդամակցել Եվրամիությանը։ Այս մասին չորեքշաբթի Die Welt պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստյան Կուրցը։
Նախարարը, որը նաեւ այս տարի ԵԱՀԿ-ի գործող նախագահն է, վստահ է, որ «կարեւոր է պնդելը, որ երկրին ավելի ու ավելի է հեռանում Եվրոպայից, տնտեսական հետեւանքները բազմաթիվ կլինեն»։ Նա նաեւ նշել է, որ նույնիսկ 6 տարի անց, երբ Թուրքիան կնշի պետություն ձեւավորելու 100-ամյա տարեդարձը, նրա՝ ԵՄ-ին անդամակցելն անհնար կլինի։
Ավստրիայի ԱԳ նախարարն աջակցել է նաեւ Գերմանիայի իշխանությունների դիրքորոշմանը, որոնք դեմ են Անկարայի հետ մաքսային միության ընդլայնմանը։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



