Երևանում օգոստոսի 28-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր
SOCIETY Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2017 թվականի օգոստոսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի Էրեբունի փողոցում (թիվ 33 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Արագաչափերը կգործարկվեն նաեւ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում (թիվ 17 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
1
Idram&IDBank’s Special Offer at Dalma Garden Mall
2
The Power of One Dram Joins the Final Phase of the Symphonic Forest Project
3
The Badalyan Brothers Group of Companies Paid about 33.2 Billion AMD in Taxes and Duties to the Stat...
4
Ucom’s Level Up+ Packages with the Fastest Mobile Internet in Armenia
5
Converse Bank shares its capital market expertise at the IV Conference Capital Markets Armenia



