Երևանում օգոստոսի 28-ից կգործարկվեն նոր տեղադրված արագաչափ սարքեր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ շարունակվում են երթևեկության նկատմամբ վերահսկողության, իրավախախտումների արձանագրման տեսախցիկների և արագաչափ սարքերի տեղադրման աշխատանքները: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` 2017 թվականի օգոստոսի 28-ից գործարկվելու են Երևան քաղաքի Էրեբունի փողոցում (թիվ 33 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 2 արագաչափ` յուրաքանչյուրը մեկ ուղղությամբ, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Արագաչափերը կգործարկվեն նաեւ Երևան քաղաքի Գյուրջյան փողոցում (թիվ 17 շենքի հարակից ճանապարհահատված)՝ 1 արագաչափ՝ երկու ուղղություններով, որտեղ երթևեկության թույլատրելի արագությունը 60 կմ/ժ է:
Ճանապարհային ոստիկանությունը հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
4
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
5
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը



