Կիմ Չեն Ընը «սկսել է հարգել» ԱՄՆ-ին․ Թրամփ
INTERNATIONAL NEWSՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «սկսել է» հարգել ԱՄՆ-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսկ Կիմ Չեն Ընը, ես հարգում եմ հանգամանքը, որ նա, ինչպես ինձ է թվում, սկսում է մեզ հարգել։ Հնարավոր է, չնայած հազիվ թե, բայց հնարավոր է, որ դրանից ինչ-որ դրական բան ստացվի»,-ասել է Թրամփը՝ Ֆինիքսում (Արիզոնա նահանգ) իր ելույթի ժամանակ։
Մինչ այդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը փոխադարձ սպառնալիքներ են հնչեցրել։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպառնացել է հրթիռներ արձակել Գուամի ուղղությամբ, իսկ Թրամփը խոստացել է ԿԺԴՀ-ի վրա թափել «այնպիսի կրակ ու զայրույթ, ինչպիսին աշխարհը չի տեսել»։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



