Կիմ Չեն Ընը «սկսել է հարգել» ԱՄՆ-ին․ Թրամփ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը «սկսել է» հարգել ԱՄՆ-ին։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի առաջնորդ Դոնալդ Թրամփը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Իսկ Կիմ Չեն Ընը, ես հարգում եմ հանգամանքը, որ նա, ինչպես ինձ է թվում, սկսում է մեզ հարգել։ Հնարավոր է, չնայած հազիվ թե, բայց հնարավոր է, որ դրանից ինչ-որ դրական բան ստացվի»,-ասել է Թրամփը՝ Ֆինիքսում (Արիզոնա նահանգ) իր ելույթի ժամանակ։
Մինչ այդ Թրամփն ու Կիմ Չեն Ընը փոխադարձ սպառնալիքներ են հնչեցրել։ Հյուսիսային Կորեայի առաջնորդը սպառնացել է հրթիռներ արձակել Գուամի ուղղությամբ, իսկ Թրամփը խոստացել է ԿԺԴՀ-ի վրա թափել «այնպիսի կրակ ու զայրույթ, ինչպիսին աշխարհը չի տեսել»։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



