Ռուսաստանն ու Թուրքիան 820 մլն դոլարի պայմանագրեր են կնքել
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովը հայտարարել է, որ ռուսական և թուրքական ընկերությունները 83-րդ Իզմիրյան միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախապես 820 մլն դոլարի պայմանագրեր են համաձայնեցրել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ցուցադրության բոլոր օրերն անցել են լարված հանդիպումային գրաֆիկով: Ռուսական արտահանման կենտրոնի տվյալներով՝ 196 հանդիպում է անցկացվել, որոնց արդյունքը 820 մլն դոլար արժողությամբ գործարքներն են»,- ասել է ռուս գործիչը:
Ավելի վաղ Թուրքիայի տնտեսության նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ թուրքական կողմն ու Ռուսաստանը լուծել են առևտրային սահմանափակումների վերացման մասին բոլոր հարցերը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



