Ռուսաստանն ու Թուրքիան 820 մլն դոլարի պայմանագրեր են կնքել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Դաշնության արդյունաբերության և առևտրի փոխնախարար Գեորգի Կալամանովը հայտարարել է, որ ռուսական և թուրքական ընկերությունները 83-րդ Իզմիրյան միջազգային ցուցահանդեսի շրջանակներում նախապես 820 մլն դոլարի պայմանագրեր են համաձայնեցրել: Այս մասին հաղորդում է Gazeta.ru-ն:
«Ցուցադրության բոլոր օրերն անցել են լարված հանդիպումային գրաֆիկով: Ռուսական արտահանման կենտրոնի տվյալներով՝ 196 հանդիպում է անցկացվել, որոնց արդյունքը 820 մլն դոլար արժողությամբ գործարքներն են»,- ասել է ռուս գործիչը:
Ավելի վաղ Թուրքիայի տնտեսության նախարար Նիհաթ Զեյբեքչին հայտարարել էր, որ թուրքական կողմն ու Ռուսաստանը լուծել են առևտրային սահմանափակումների վերացման մասին բոլոր հարցերը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



