Ոստիկանությունը հաստատել է Կատալոնիայում ահաբեկչությունների կազմակերպչի զոհվելու հավանականության փաստը
INTERNATIONAL NEWSԿատալոնիայում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը՝ իմամ Աբդելբաքի էս-Սաթին մահացած է։ Այս մասին երկուշաբթի, օգոստոսի 21-ին հայտնել է Կատալոնիայի ոստիկանության պետ Խոսեպ Լուիս Տրապերոն։ Իմամը զոհվել է օգոստոսի 16-ին, Ալկանարում տներից մեկում պայթյունի հետեւանքով, փոխանցում է «Գերմանական ալիք»-ը։
Աբդելբաքի էս-Սթին քարոզում էր Ռիպոլի մզկիթներից մեկում՝ Բարսելոնից 100 կմ հյուսիս։ El Pais պարբերականը հաղորդում է, որ վերջին երկու տարում իմամը եղել է Բելգիայում, Մարոկկոյում եւ Ֆրանսիայում։ Չի բացառվում, որ նա կապ է ունեցել «Իսլամական պետության» առաջնորդներից մեկի հետ։
Բարսելոնում Ռամբլա փողոցում եւ Կամբրիլսում ահաբեկչության հետեւանքով օգոստոսի 17-ին 14 մարդ է զոհվել, շուրջ 100-ը վիրավորվել են։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



