Ոստիկանությունը հաստատել է Կատալոնիայում ահաբեկչությունների կազմակերպչի զոհվելու հավանականության փաստը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայում ահաբեկչությունների ենթադրյալ կազմակերպիչը՝ իմամ Աբդելբաքի էս-Սաթին մահացած է։ Այս մասին երկուշաբթի, օգոստոսի 21-ին հայտնել է Կատալոնիայի ոստիկանության պետ Խոսեպ Լուիս Տրապերոն։ Իմամը զոհվել է օգոստոսի 16-ին, Ալկանարում տներից մեկում պայթյունի հետեւանքով, փոխանցում է «Գերմանական ալիք»-ը։
Աբդելբաքի էս-Սթին քարոզում էր Ռիպոլի մզկիթներից մեկում՝ Բարսելոնից 100 կմ հյուսիս։ El Pais պարբերականը հաղորդում է, որ վերջին երկու տարում իմամը եղել է Բելգիայում, Մարոկկոյում եւ Ֆրանսիայում։ Չի բացառվում, որ նա կապ է ունեցել «Իսլամական պետության» առաջնորդներից մեկի հետ։
Բարսելոնում Ռամբլա փողոցում եւ Կամբրիլսում ահաբեկչության հետեւանքով օգոստոսի 17-ին 14 մարդ է զոհվել, շուրջ 100-ը վիրավորվել են։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



