Դոնի Ռոստովում հրդեհի հետեւանքով 58 մարդ է տուժել
INTERNATIONAL NEWSՄոտ 60 մարդ բժշկական օգնության է դիմել Դոնի Ռոստովում հրդեհից հետո, նրանցից 9-ը հոսպիտակացվել են։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության օպերատիվ շտաբի ղեկավար Սերգեյ Պանովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Վերջին տվյալներով՝ տուժած է համարվում 58 մարդ, 9-ը հոսպիտալացվել են»,-ասել է նա։
Երկուշաբթի, օգոստոսի 21-ին, Մոսկվայի ժամանակով շուրջ 13։00-ին, Դոնի Ռոստովի պատմական կենտրոնում՝ մասնավոր հատվածում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Այրվել են բնակելի տներ՝ շուրջ 10 հազար ք/մ տարածքում։ Կրակը 120 կառույց է ոչնչացրել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



