Դոնի Ռոստովում հրդեհի հետեւանքով 58 մարդ է տուժել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոտ 60 մարդ բժշկական օգնության է դիմել Դոնի Ռոստովում հրդեհից հետո, նրանցից 9-ը հոսպիտակացվել են։ Այս մասին հայտնել է ԱԻՆ-ի տարածաշրջանային վարչության օպերատիվ շտաբի ղեկավար Սերգեյ Պանովը, փոխանցում է «ՏԱՍՍ»-ը։
«Վերջին տվյալներով՝ տուժած է համարվում 58 մարդ, 9-ը հոսպիտալացվել են»,-ասել է նա։
Երկուշաբթի, օգոստոսի 21-ին, Մոսկվայի ժամանակով շուրջ 13։00-ին, Դոնի Ռոստովի պատմական կենտրոնում՝ մասնավոր հատվածում, խոշոր հրդեհ է բռնկվել։ Այրվել են բնակելի տներ՝ շուրջ 10 հազար ք/մ տարածքում։ Կրակը 120 կառույց է ոչնչացրել։
Դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



