ԱՄՆ ՌԾՆ-ը ամբողջ աշխարհում դադարեցնում է գործողությունները՝ հածանավի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով
INTERNATIONAL NEWSԱՄՆ ՌԾՆ-ը դադարեցնելու է ամբողջ աշխարհում գործողությունները՝ Սինգապուրի մոտ ամերիկյան «Ջոն Մաքքեյն» հածանավի ու առեւտրային նավի բախման միջադեպի պատճառով։ Այս մասին հայտնել է ծովային գործողությունների ղեկավար, ծովակալ Ջոն Ռիչարդսոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այս միտումը ավելի վճռական գործողություններ է պահանջում։ Դրա համար էլ ես կարգադրել եմ ընդմիջել գործողությունների իրականացումն ամբողջ աշխարհի մեր նավատորմերում»,- հայտնել է Ռիչարդսոնն իր տեսաուղերձում, որը հրապարակվել էր Twitter-ում։
Ամերիկյան «Ջոն Մաքքեյն» հածանավը, որը Սինգապուրի նավահանգիստ էր ուղեւորվում, օգոստոսի 21-ին բախվել է Alnic MC առեւտրային նավի հետ։ Բախման հետեւանքով անհետացել են 10 ու վիրավորվել հինգ նավաստիներ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



