ԱՄՆ ՌԾՆ-ը ամբողջ աշխարհում դադարեցնում է գործողությունները՝ հածանավի հետ տեղի ունեցած միջադեպի պատճառով
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ ՌԾՆ-ը դադարեցնելու է ամբողջ աշխարհում գործողությունները՝ Սինգապուրի մոտ ամերիկյան «Ջոն Մաքքեյն» հածանավի ու առեւտրային նավի բախման միջադեպի պատճառով։ Այս մասին հայտնել է ծովային գործողությունների ղեկավար, ծովակալ Ջոն Ռիչարդսոնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։
«Այս միտումը ավելի վճռական գործողություններ է պահանջում։ Դրա համար էլ ես կարգադրել եմ ընդմիջել գործողությունների իրականացումն ամբողջ աշխարհի մեր նավատորմերում»,- հայտնել է Ռիչարդսոնն իր տեսաուղերձում, որը հրապարակվել էր Twitter-ում։
Ամերիկյան «Ջոն Մաքքեյն» հածանավը, որը Սինգապուրի նավահանգիստ էր ուղեւորվում, օգոստոսի 21-ին բախվել է Alnic MC առեւտրային նավի հետ։ Բախման հետեւանքով անհետացել են 10 ու վիրավորվել հինգ նավաստիներ։
1
45-ամյա տղամարդը բռնաբարել է 4 տարեկան աղջկան՝ հորից վրեժ լուծելու համար
2
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից
3
19-ամյա դերասանուհին և նրա ընկերները մահացել են սարսափելի ավտովթարի հետևանքով
4
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին
5
Ջուր հավաքեք. ջուր չի լինելու



