ՀՀ առողջապահության նախարարն ինֆեկցիոն ծառայությունների բարելավման թեմայով խորհրդակցություն է հրավիրել
SOCIETYՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր հանրապետությունում ինֆեկցիոն ծառայությունների բարելավմանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Լևոն Ալթունյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին այդ ուղղությամբ հանձնարարականներ է տվել։ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին հանձնարարվել է առկա իրավիճակի վերլուծության հիման վրա մշակել և ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիր. նպատակը մայրաքաղաքում և մարզերում ծառայության որակի, հասանելության բարելավումն է, ինչպես նաև ֆինանսավորման մեխանիզմների արդիականացումը։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



