ՀՀ առողջապահության նախարարն ինֆեկցիոն ծառայությունների բարելավման թեմայով խորհրդակցություն է հրավիրել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի մոտ կայացած աշխատանքային խորհրդակցությունը նվիրված էր հանրապետությունում ինֆեկցիոն ծառայությունների բարելավմանը։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, Լևոն Ալթունյանը նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին այդ ուղղությամբ հանձնարարականներ է տվել։ ՀՀ գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանին հանձնարարվել է առկա իրավիճակի վերլուծության հիման վրա մշակել և ներկայացնել ոլորտի զարգացմանն ուղղված ծրագիր. նպատակը մայրաքաղաքում և մարզերում ծառայության որակի, հասանելության բարելավումն է, ինչպես նաև ֆինանսավորման մեխանիզմների արդիականացումը։
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



