Մարսելում անցորդներին վրաերթի ենթարկելը ահաբեկչություն չէ. քննչություն
INTERNATIONAL NEWSՄարսելում ավտոմեքենայով անցորդներին վրաերթի ենթարկելու գործը հետաքննող քննիչները հակված են տարբերակին, որ վարորդը հոգեպես առողջ չի եղել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության դատախազը։
Դատախազ Կսավյե Տարաբյոն հայտարարել է, որ «ապացույցներ չկան, որոնք թույլ կտային միջադեպը որպես ահաբեկչություն որակել»։ Նշվում է, որ նաեւ, որ քննիչներն առավել հակված են «հոգեբուժական հետքին»։
Երկուշաբթի ավտոմեքենան Մարսելի տարբեր շրջաններում ավտոբուսների երկու կանգառներ է մխրճվել։ Մեկ կին է զոհվել, եւս մեկ մարդ վիրավորվել է ու հիվանդանոց տեղափոխվել։
Իրավապահները միջադեպին մասնակցության կասկածանքով ձերբակալել են 35-ամյա տղամարդուն։ Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ տղամարդը հոգեկան խանգարումով է տառապում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



