Մարսելում անցորդներին վրաերթի ենթարկելը ահաբեկչություն չէ. քննչություն
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄարսելում ավտոմեքենայով անցորդներին վրաերթի ենթարկելու գործը հետաքննող քննիչները հակված են տարբերակին, որ վարորդը հոգեպես առողջ չի եղել։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է հանրապետության դատախազը։
Դատախազ Կսավյե Տարաբյոն հայտարարել է, որ «ապացույցներ չկան, որոնք թույլ կտային միջադեպը որպես ահաբեկչություն որակել»։ Նշվում է, որ նաեւ, որ քննիչներն առավել հակված են «հոգեբուժական հետքին»։
Երկուշաբթի ավտոմեքենան Մարսելի տարբեր շրջաններում ավտոբուսների երկու կանգառներ է մխրճվել։ Մեկ կին է զոհվել, եւս մեկ մարդ վիրավորվել է ու հիվանդանոց տեղափոխվել։
Իրավապահները միջադեպին մասնակցության կասկածանքով ձերբակալել են 35-ամյա տղամարդուն։ Ֆրանսիական լրատվամիջոցները հաղորդում են, որ տղամարդը հոգեկան խանգարումով է տառապում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



