Սաուդյան Արաբիայում հրդեհ է բռնկվել հաջի համար Մեքքա ժամանած զբոսաշրջիկների հյուրանոցում
INTERNATIONAL NEWSՍաուդյան Արաբիայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում գտնվել են մահմեդականների համար սրբազան ուխտի առթիվ Մեքքա ժամանած թուրք և եմենցի զբոսաշրջիկներ, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Մեքքայի Ալ Ազիզիյահ թաղամասում գտնվող հյուրանոցից տարհանվել է 600 մարդ: Հրդեհի բռնկման պատճառներն առայժմ անհայտ են մնում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշենք, որ ըստ մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի, յուրաքանչյուր հավատացյալ մահմեդական պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելի մահմեդականների համար սրբազան համարվող Մեքքա քաղաքը: Ուխտագնացություններն իրականացվում են իսլամական հատուկ օրացույցի նշած ժամանակահատվածում: Այս տարի ուխտագնացության շրջանն օգոստոսի վերջին է:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



