Սաուդյան Արաբիայում հրդեհ է բռնկվել հաջի համար Մեքքա ժամանած զբոսաշրջիկների հյուրանոցում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍաուդյան Արաբիայի հյուրանոցներից մեկում հրդեհ է բռնկվել, ներսում գտնվել են մահմեդականների համար սրբազան ուխտի առթիվ Մեքքա ժամանած թուրք և եմենցի զբոսաշրջիկներ, այս մասին հայտնում է թուրքական «Ջումհուրիյեթ» պարբերականը:
Մեքքայի Ալ Ազիզիյահ թաղամասում գտնվող հյուրանոցից տարհանվել է 600 մարդ: Հրդեհի բռնկման պատճառներն առայժմ անհայտ են մնում: Տուժածների մասին տեղեկություններ չեն հաղորդվում:
Նշենք, որ ըստ մահմեդականների սուրբ գրքի՝ Ղուրանի, յուրաքանչյուր հավատացյալ մահմեդական պետք է կյանքում գոնե մեկ անգամ այցելի մահմեդականների համար սրբազան համարվող Մեքքա քաղաքը: Ուխտագնացություններն իրականացվում են իսլամական հատուկ օրացույցի նշած ժամանակահատվածում: Այս տարի ուխտագնացության շրջանն օգոստոսի վերջին է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



