Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքին վիրավորած լրագրողը հրապարակավ ներողություն է խնդրել
INTERNATIONAL NEWSԹուրք լրագրողը, ով երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին մեղադրել էր Թուրքիայի ներկայիս բոլոր խնդիրների համար, հրապարակավ ներողություն է խնդրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Լրագրող Հասրեթ Յըլդըրըմը քննադատության արժանանալով` կրկին գրառում է կատարել. «Գրառմանս համար ողջ թուրք հանրությունից ներողություն եմ խնդրում»:
Հասրեթ Յըլդըրըմը Աթաթուրքին մեղադրելով անվանել էր «մեծ մանրէ»՝ հավելելով, որ նրա վարած քաղաքականության պատճառով է Թուրքիան ներկայումս մուրում Եվրոպայի դռների առջև:
Թուրքական սոցկայքերում լայն տարածում գտած մեկնաբանությունների համաձայն` Հասրեթ Յըլդըրըմը էրդողանամետ լրագրող է, և նրա այս «աններելի» քայլը քարոզչական նպատակներ է հետապնդել:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



