Թուրքիայի Հանրապետության հիմնադիր Աթաթուրքին վիրավորած լրագրողը հրապարակավ ներողություն է խնդրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրք լրագրողը, ով երկրի հիմնադիր Մուստաֆա Քեմալ Աթաթուրքին մեղադրել էր Թուրքիայի ներկայիս բոլոր խնդիրների համար, հրապարակավ ներողություն է խնդրել:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Լրագրող Հասրեթ Յըլդըրըմը քննադատության արժանանալով` կրկին գրառում է կատարել. «Գրառմանս համար ողջ թուրք հանրությունից ներողություն եմ խնդրում»:
Հասրեթ Յըլդըրըմը Աթաթուրքին մեղադրելով անվանել էր «մեծ մանրէ»՝ հավելելով, որ նրա վարած քաղաքականության պատճառով է Թուրքիան ներկայումս մուրում Եվրոպայի դռների առջև:
Թուրքական սոցկայքերում լայն տարածում գտած մեկնաբանությունների համաձայն` Հասրեթ Յըլդըրըմը էրդողանամետ լրագրող է, և նրա այս «աններելի» քայլը քարոզչական նպատակներ է հետապնդել:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



