Չիկագոյում հրաձգության շարքի հետեւանքով 6 մարդ է զոհվել
INTERNATIONAL NEWSՎեց մարդ զոհվել է, 33 մարդ վնասվածքներ ստացել շաբաթից կիրակի 13 ժամում Իլինոյս նահանգում Չիկագոյում տեղի ունեցած միմյանց չկապված հրաձգության մի քանի դեպքերի հետեւանքով, հայտնում է Chicago Tribune-ը:
Պարբերականը հայտնում է, որ մեկ օրում Չիկագոյում հրաձգությամբ 10-ից ավելի միջադեպ է գրանցվել: Վերջինը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 2.30-ին: Անհայտ անձը գիշերային ակումբի մոտ ավտոմեքենայից կրակ է բացել մարդկանց վրա, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 6 մարդ վնասվածքներ ստացել: Հարձակվողը դեպքի վայրից փախուստի է դիմել:
Հունիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Չիկագո դաշնային օգնություն կուղարկի կապված քաղաքում բռնության «ահռելի ծավալի» հետ:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



