Չիկագոյում հրաձգության շարքի հետեւանքով 6 մարդ է զոհվել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎեց մարդ զոհվել է, 33 մարդ վնասվածքներ ստացել շաբաթից կիրակի 13 ժամում Իլինոյս նահանգում Չիկագոյում տեղի ունեցած միմյանց չկապված հրաձգության մի քանի դեպքերի հետեւանքով, հայտնում է Chicago Tribune-ը:
Պարբերականը հայտնում է, որ մեկ օրում Չիկագոյում հրաձգությամբ 10-ից ավելի միջադեպ է գրանցվել: Վերջինը տեղի է ունեցել տեղական ժամանակով ժամը 2.30-ին: Անհայտ անձը գիշերային ակումբի մոտ ավտոմեքենայից կրակ է բացել մարդկանց վրա, որի հետեւանքով մեկ մարդ մահացել է, 6 մարդ վնասվածքներ ստացել: Հարձակվողը դեպքի վայրից փախուստի է դիմել:
Հունիսի վերջին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Չիկագո դաշնային օգնություն կուղարկի կապված քաղաքում բռնության «ահռելի ծավալի» հետ:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



