Yerevan, 02.March.2026,
00
:
00
BREAKING


Ջհանդամ, թե չեք լայքի կամ ինչ կա չկա մեր Նոյեմբերյանները...

ANALYSIS
Վերջին շրջանում իմ ընկեր - ծանոթների կողմից ամենաշատ հնչող հարցը՝ ինչ կա ձեր Նոյեմբերյանները, որ Երևան տուն - տեղդ թողել՝ քաշվել ես ռայոն տեղ...
 
Ու իսկապես, ինչու՞ ես, Երևանում ապրելու բոլոր պայմաններն ունենալով, չեմ կարողանում ինտեգրվեմ և սուս - փուս վերադարձա ի շրջանս յուր...
 
Հիմա կարճ՝ ինչ կա մեր Նոյեմբերյանները...
 
Ի տարբերություն Ֆեյսբուքյան Հայաստանի՝ այստեղ սրճարանում, ռեստորանում հացի նստած մարդիկ չեն նստում սեղանի շուրջ և քիթները խցկում հեռախոսի մեջ...
 
Հաց են ուտում... Արաղ են խմում... Քոմենթներում հեկտարով տեքստ երկնելու փոխարեն մի հատ ջիգյարով ուշունց են տալիս ու անցնում առաջ:
 
Հողը, հայրենիքն ու պետությունը, նրանց տարբերությունները՝ նույնպես, իրական են զգում, ռեալ, մոտիկից: Ֆեյսբուքում Հայրենիքը չլքելու ու հողին կպչելու մասին գրառումներ չեն անում՝ Գլենդելից կամ Դոնի Ռոստովից, բայց լուռ ապրում են այնտեղ՝ առանց իրենց հայրենասիրական կրքերը ուրիշի վզին փաթաթելու:
 
Այստեղ «ղզիկները» ուրիշի ֆեյսբուքյան պատերի տակ «լավ տղա» չեն խաղում, իսկ «լավերը»՝ վճարովի ակտիվիստ. կյանքը չափազանց ռեալ է՝ առանց գունային հավելումների:
 
Այստեղ զինվելու և ERKIRE պահելու կոչեր չեն անում, այստեղ դա կենցաղ է: Ցավալի, նողկալի կենցաղ, իհարկե... Դա առանձնապես հպարտանալու բան չէ, դա ծանր ճակատագիր է: Եվ, ի դեպ, դրանով այստեղ ոչ ոք չի հպարտանում, որովհետև պատերազմը հպարտանալու բան չի, ոչ էլ ռազմագոտում ապրելը՝ մուննաթ գալու արտոնություն: Երևանցին, վանաձորցին, վայքեցին ու մյուս բոլորը մեղավոր չեն, որ սահմանագոտում չեն ծնվել ու չի կարելի առիթ անառիթ սահմանում բնակվելն ու այնտեղ ինչ որ դրական քայլ անելը նետել նրանց երեսին...
 
Ես նոյեմբերյանցի եմ ու ռազմական գործողությունները պատկերացնում եմ այլ տեսանկյունից, առավել ռեալ փաստարկներով: Երևանցին ու մյուսները կարող են իրենց մտահոգությունները կիսել առավել քիչ պրագմատիզմով և առավել շատ հուզականությամբ (խոսքն անշուշտ չի վերաբերվում ֆեյսբուքում Բաքվի դեմ սուր ճոճող ու զուգարանում ունիտազի վրա նստած պատերազմի կոչեր անող քոմենթահայերին), ու դա բնական է: Սակայն, դա այդ մարդկանց մեղքը չէ, ավելին ասեմ, շատ ավելի լավ է, որ այդպես է, քանի որ պատերազմի սարսափներն ու զրկանքները որքան քիչ մարդ տեսնի, այնքան բարձր կլինի հասարակության հոգեկան առողջության տոկոսը և իմունիտետը: Ճակատագիրը յուրաքանչյուրիս բաշխել է իր ծննդավայրն ու մենք յուրաքանչյուրս բնակվում ենք տվյալ տարածքում առկա կոմֆորտով և տվյալ տարածքին բնորոշ պրոբլեմներով...
 
Եվ, այնուամենայնիվ, ֆեյսբուքյան խելոքներից գլուխն ազատելու և իրական կյանքով ապրելու բացառիկ վայր է Նոյեմբերյանը: Ֆեյսբուքյան տարատեսակ պորտաբույծ - փորձագետների ձեռքը բահ ու լապատկա տալու, քամակին քացով տալու տեղ է Նոյեմբերյանը: Առանց մեյք - ափ մատուցողների, և նմանապես առանց մեյք - ափ սնունդի երկիրն է Նոյեմբերյանը: Որտեղ մարդը, իրա հոգին, փռած սեղանը, և, ինչու չէ, քաշած արաղը հավասարապես մաքուր են՝ ինչպես ամեն օր իր կրծքերի նկարները նյուզֆիդ նետող քոմենթահայուհու ինտելեկտի թերթիկը...
 
Ահա թե ինչու եմ գնացել մեր Նոյեմբերյանները...
 
Ու եթե հանկարծ էս ֆեյսբուքյան գարշահոտը այստեղ էլ տարածվեց՝ քաշվելու եմ մեր սարերը, որտեղ լայք, շեյր ու քոմենթ չկա...
 
Ջհանդամ, թե չեք լայքի...
 
Զա տո մարդավարի կապրեմ...
 
Վարուժան Բաբաջանյան
Individuals and businesses, near and far, all welcomeTrust and reach across the globeChoosing the Best Gifts for March 8 and Paying with the Idram&IDBank AppUcom Spring Offer: HONOR X7d 5G Smartphone and Valuable GiftsAraratBank: Update+ - New Loan Offer with 2% Cashback “My phone rang…”: IDBank warns about a rise in fraud using the “call from the bank” scheme.Ucom Is Recognized as Armenia’s No. 1 Operator for the Fastest Mobile Internet and the Best Fixed Network Unibank’s perpetual bonds have been listed on the Armenia Securities Exchange Armenian Company E-auto to Officially Represent HONGQI Vehicles in Georgia2% Cashback on Payments Made with AraratBank Arca CardsOrder an IDBank Arca Classic card and enjoy up to 2% cashbackIDBank has summed up the raffle held within the framework of IDsalary payroll package: 55 lucky winners have received their prizes Ucom and Hero House Yerevan Continue Cooperation KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBankAmeriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New CustomersDangerous Generosity: IDBank Warns of a Rise in Fake Online SurveysJustice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe HakobyaIdram, Mediamax and Hayordi Foundation Launch Initiative Ahead of Book Giving DayAraratBank Receives Mastercard “Excellence in Strategic Marketing” AwardIDBank has opened a representative office in Glendale, CaliforniaTeam Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Freedom Broker ArmeniaUcom Services Can Now Be Paid Via Fast Shift Team and the French University in Armenia Help 120 Students Gain Real-World ExperienceUcom Offers Comprehensive Internal Network (LAN) Building Services for Corporate Clients Unibank Became an A-Level Member of the Armenia British Business Chamber Winter adventures continue at Myler: Idram&IDBankWith the Support of AraratBank, KardaLove 5th Anniversary Festival Returns in a New FormatThe Power of One Dram — to Mathemik NGOIDBank’s Nor Nork branch has reopenedOn the impossibility of making payments via Idram for telecommunication operators’ services and the current situationWhen CSR Becomes a Driving Force for Business Development: Lala Bakhshetsyan Five-Year Partnership Between AraratBank and 4090 Charity Foundation Comes to Successful Close Idram and Weixin Pay (WeChat Pay) Launch Strategic Partnership in ArmeniaThe Winners of the Third Round of the Junius Competition Have Been AnnouncedWhat to gift men on January 28: Idram&IDBankIdram Conducted a Financial Literacy Class for Roboton ParticipantsRegarding Payments for Viva Armenia Services via IdramVahe Hakobyan Is a Political Prisoner: Past.amUp to 2% Cashback with IDBank Mastercard and ARCA CardUp to 2% cashback, free Mastercard and free ArCa card when you join IDSalaryAraratBank Sums Up “You Choose the Destination” Campaign Implemented in Partnership with MastercardBook by March 31 and get 15% off your FINTECH360 ticket Ucom Launches Fixed Network Services in Zovuni The FINTECH360 conference will be held in Yerevan from April 27 to 29 AraratBank Partners as General Sponsor of 4090 Charity Foundation's Five-Year Milestone EventAraratBank Takes the Lead in Brand PR Performance Unforgettable Moments and a Profitable Offer at Myler. Idram&IDBank Idram Summarizes 2025The Power of One Dram Donates 5,788,105 AMD to the City of Smile Charity Foundation Converse Bank Successfully Completes Globbing Bond Placement