ՌԴ Սուրգուտ քաղաքում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
INTERNATIONAL NEWSՌուսաստանի Սուրգուտ քաղաքում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով տուժած 7 քաղաքացուց մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Խանտի-Մանսիյսկ ինքնավար մարզի նահանգապետ Նատալյա Կոմարովային:
«Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Բժիշկները հատուկ միջոցներով պայքարում են նրա կյանքի համար: Երեք հիվանդ միջին ծանրության վիճակում է: Տուժածներից ևս մեկն արդեն տանն է», - նահանգապետն ասել է լրագրողներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դանակով զինված անհայտ անձը Սուրգուտ քաղաքում փողոցով քայլելիս 7 մարդու է վիրավորել:
Ավելի ուշ «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել էր կատարվածի պատասխանատվությունը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



