ՌԴ Սուրգուտ քաղաքում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով տուժածներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Սուրգուտ քաղաքում դանակով զինված տղամարդու հարձակման հետևանքով տուժած 7 քաղաքացուց մեկի վիճակը ծայրահեղ ծանր է: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն՝ վկայակոչելով Խանտի-Մանսիյսկ ինքնավար մարզի նահանգապետ Նատալյա Կոմարովային:
«Նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է գտնվում: Բժիշկները հատուկ միջոցներով պայքարում են նրա կյանքի համար: Երեք հիվանդ միջին ծանրության վիճակում է: Տուժածներից ևս մեկն արդեն տանն է», - նահանգապետն ասել է լրագրողներին:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան դանակով զինված անհայտ անձը Սուրգուտ քաղաքում փողոցով քայլելիս 7 մարդու է վիրավորել:
Ավելի ուշ «Իսլամական պետություն» խմբավորումը ստանձնել էր կատարվածի պատասխանատվությունը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



