Որ երկրները առավել մեծ դրական ազդեցություն ունեն աշխարհի վրա
LIFEԺամանակին համարվում էր որ ԱՄՆ-ն՝ հանդիսանալով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առաջամարտիկ, աշխարհի մնացած երկրների վրա ամենամեծ դրական ազդեցությունը ունի։ Սակայն ժամանակները փոխվել են։
Ipsos MORI-ի կողմից 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում անցկացված հարցման արդյունքներով հարցվածների միայն 40%-ն է պատասխանել, որ ԱՄՆ-ը դրական ազդեցություն ունի աշխարհի վրա։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ն զիջում է անգամ Չինաստանին (49%) եւ շատ մոտ է Ռուսաստանին (35%):

Ըստ հարցման արդյունքների՝ աշխարհի վրա ամենից դրական ազդեցություն ունի Կանադան. այդպես է կարծում հարցվածների 81%-ը։ Կանադային հաջորդում են Ավստրալիան (79%), Գերմանիան (67%), Ֆրանսիան (59%) եւ Միացյալ Թագավորությունը (57%):
Ցանկը եզրափակում են Իսրայելը եւ Իրանը, համապատասխանաբար, 32 եւ 21 տոկոսով։
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
4
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants
5
Sergey Smbatyan’s Music for Future Foundation and the Lang Lang International Music Foundation Invit...



