Որ երկրները առավել մեծ դրական ազդեցություն ունեն աշխարհի վրա
ԼԱՅՖԺամանակին համարվում էր որ ԱՄՆ-ն՝ հանդիսանալով ժողովրդավարության եւ մարդու իրավունքների առաջամարտիկ, աշխարհի մնացած երկրների վրա ամենամեծ դրական ազդեցությունը ունի։ Սակայն ժամանակները փոխվել են։
Ipsos MORI-ի կողմից 25 երկրներում 18 հազար հոգու շրջանում անցկացված հարցման արդյունքներով հարցվածների միայն 40%-ն է պատասխանել, որ ԱՄՆ-ը դրական ազդեցություն ունի աշխարհի վրա։ Այս ցուցանիշով ԱՄՆ-ն զիջում է անգամ Չինաստանին (49%) եւ շատ մոտ է Ռուսաստանին (35%):

Ըստ հարցման արդյունքների՝ աշխարհի վրա ամենից դրական ազդեցություն ունի Կանադան. այդպես է կարծում հարցվածների 81%-ը։ Կանադային հաջորդում են Ավստրալիան (79%), Գերմանիան (67%), Ֆրանսիան (59%) եւ Միացյալ Թագավորությունը (57%):
Ցանկը եզրափակում են Իսրայելը եւ Իրանը, համապատասխանաբար, 32 եւ 21 տոկոսով։
1
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
2
Շենքի տակ հայտնաբերել են երկու կնոջ և մեկ երեխայի մարմին
3
Խանութի զուգարանում հայտնաբերվել է 14-ամյա դպրոցական աղջկա դի
4
21 տարեկան կինը երեխա է ունեցել 14-ամյա ազգականից
5
Խոշոր հրդեհ՝ «Արգավան» առևտրի կենտրոնում. կան զnhեր և վիրավnրներ



