Մոսկվայում տեղի է ունեցել հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևայի հուղարկավորությունը
INTERNATIONAL NEWSՌԴ դերասանուհի Վերա Գլագոլևային վերջին հրաժեշտի արարողությունից հետո հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովսկոե գերեզմանատանը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանուհին մահացել է 61 տարեկանում Գերմանիայում երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո: Շաբաթ հարյուրավոր մարդիկ են եկել դերասանուհուն վերջին հրաժեշտը տալու Կինոյի տանը: Նրանց թվում են եղել նաև դերասաններ և արվեստի այլ գործիչներ:
Վերա Գլագոլևան՝ թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին, ծնվել է 1956 թվականի հունվարի 31-ին:
Նշենք, որ Գլագոլևայի առաջին ամուսինն ազգությամբ հայ Ռոդիոն Նահապետովն էր, որից դերասանուհին 2 դուստր ունի:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



