Մոսկվայում տեղի է ունեցել հայտնի դերասանուհի Վերա Գլագոլևայի հուղարկավորությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌԴ դերասանուհի Վերա Գլագոլևային վերջին հրաժեշտի արարողությունից հետո հուղարկավորել են Մոսկվայի Տրոեկուրովսկոե գերեզմանատանը: Այս մասին РИА Новости-ին հայտնել են Ռուսաստանի Կինեմատոգրաֆիստների միությունից:
Հիշեցնենք, որ հայտնի դերասանուհին մահացել է 61 տարեկանում Գերմանիայում երկարատև հիվանդության դեմ պայքարից հետո: Շաբաթ հարյուրավոր մարդիկ են եկել դերասանուհուն վերջին հրաժեշտը տալու Կինոյի տանը: Նրանց թվում են եղել նաև դերասաններ և արվեստի այլ գործիչներ:
Վերա Գլագոլևան՝ թատրոնի և կինոյի խորհրդային դերասանուհի և Ռուսաստանի ժողովրդական արտիստուհին, ծնվել է 1956 թվականի հունվարի 31-ին:
Նշենք, որ Գլագոլևայի առաջին ամուսինն ազգությամբ հայ Ռոդիոն Նահապետովն էր, որից դերասանուհին 2 դուստր ունի:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ
5
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը



