Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գրիգոր Չիվիչյանի հետ
SOCIETYԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Հայաստան» մարզական ակումբի նախագահ, «Մարտեր առանց կանոների» մրցաշարի աշխարհի չեմպիոն Գրիգոր Չիվիչյանի հետ:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանում սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս առումով կարևորել մարզաձևերի երևանյան ֆեդերացիաների ձևավորումը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հյուրընկալության համար՝ Գրիգոր Չիվիչյանն իր հերթին նշել է, որ պատրաստ է հնարավորին աջակցել սպորտի զարգացմանը միտված քաղաքապետարանի ծրագրերին և նախաձեռնություններին՝ դառնալով Երևանի մարզական մեծ ընտանիքի անդամ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



