Քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Գրիգոր Չիվիչյանի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԵրևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Ամերիկայի Միացյալ Նահանգներում գործող «Հայաստան» մարզական ակումբի նախագահ, «Մարտեր առանց կանոների» մրցաշարի աշխարհի չեմպիոն Գրիգոր Չիվիչյանի հետ:
Ողջունելով հյուրին՝ քաղաքապետ Տարոն Մարգարյանը ներկայացրել է Երևանում սպորտի զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքները և այս առումով կարևորել մարզաձևերի երևանյան ֆեդերացիաների ձևավորումը:
Շնորհակալություն հայտնելով քաղաքապետին հյուրընկալության համար՝ Գրիգոր Չիվիչյանն իր հերթին նշել է, որ պատրաստ է հնարավորին աջակցել սպորտի զարգացմանը միտված քաղաքապետարանի ծրագրերին և նախաձեռնություններին՝ դառնալով Երևանի մարզական մեծ ընտանիքի անդամ:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն:
1
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
2
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
3
88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
4
Մինչև վերջին պահը գոռում էր՝ «Օգնե՛ք»․ սպանված մոդելի վերջին ճիչն ու չիրականացած երազանքը
5
Մահ՝ մահվան դիմաց․ ինչ պատիժ է ընտրվել մարդասպանների համար



