Ռուսական Life հեռուստաալիքը փակվում է
INTERNATIONAL NEWSՌուսական Life հեռուստաալիքի համար օգոստոսի 18-ը վերջին աշխատանքային օրը կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական ՏԱՍ գործակալությանը հայտնել է հոլդինգի աղբյուրը:
Ավելի վաղ РБК-ն հայտնել էր, որ զարգացման ռազմավարության շրջանակներում Life մեդիածրագիրը պլանավորում է կրճատել լրատվական եթերի հեռարձակումը, ինչը կհանգեցնի աշխատակիցների կրճատման:
«Մնում է միայն կայքը և, իհարկե, մեր ծրագրերը: Հեռուստաեթերն ամբողջովին դադարեցվում է: Հեռուստադիտողներին կոչ կարվի Life-ինորություններին հետևել կայքում և սոցիալական ցանցերում»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը:
Նա ընդգծել է, որ աշխատանքից կհեռացվի 90 մարդ, 90 մարդ էլ կմնա հոսքային հեռարձակման վրա աշխատելու համար:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



