Ռուսական Life հեռուստաալիքը փակվում է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական Life հեռուստաալիքի համար օգոստոսի 18-ը վերջին աշխատանքային օրը կլինի: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին ռուսական ՏԱՍ գործակալությանը հայտնել է հոլդինգի աղբյուրը:
Ավելի վաղ РБК-ն հայտնել էր, որ զարգացման ռազմավարության շրջանակներում Life մեդիածրագիրը պլանավորում է կրճատել լրատվական եթերի հեռարձակումը, ինչը կհանգեցնի աշխատակիցների կրճատման:
«Մնում է միայն կայքը և, իհարկե, մեր ծրագրերը: Հեռուստաեթերն ամբողջովին դադարեցվում է: Հեռուստադիտողներին կոչ կարվի Life-ինորություններին հետևել կայքում և սոցիալական ցանցերում»,- մանրամասնել է գործակալության զրուցակիցը:
Նա ընդգծել է, որ աշխատանքից կհեռացվի 90 մարդ, 90 մարդ էլ կմնա հոսքային հեռարձակման վրա աշխատելու համար:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



