Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել դեմ քվեարկել Մերկելին
INTERNATIONAL NEWSԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել չքվեարկել կանցլեր Անգելա Մերկելի եւ նրա դաշնակիցների օգտին (Քրիստոնեա-դեմոկրատական միություն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն)։ Այս մասին նա ասել է Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո, հաղորդում է Hurriyet-ը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ տվյալ կուսակցությունները «Թուրքիայի թշնամիներն են»։ Նա ընդգծել է, որ Անկարայի եւ Բեռլինի հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել Գերմանիայի ընտրություններում «ձայների մրցարշավը»։
«Ես կոչ եմ անում Գերմանիայում իմ բոլոր հայրենակիցներին՝ ՔԴՄ-ն, ՍԴՄ-ն, «կանաչները» Թուրքիայի թշնամիներն են։ Սատարեք այն քաղաքական կուսակցություններին, որոնք Թուրքիայի թշնամիները չեն»,-ընդգծել է նա։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



