Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել դեմ քվեարկել Մերկելին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Գերմանիայում բնակվող թուրքերին կոչ է արել չքվեարկել կանցլեր Անգելա Մերկելի եւ նրա դաշնակիցների օգտին (Քրիստոնեա-դեմոկրատական միություն, Սոցիալ-դեմոկրատական կուսակցություն)։ Այս մասին նա ասել է Ստամբուլում ուրբաթօրյա աղոթքից հետո, հաղորդում է Hurriyet-ը։
Թուրքիայի նախագահի խոսքով՝ տվյալ կուսակցությունները «Թուրքիայի թշնամիներն են»։ Նա ընդգծել է, որ Անկարայի եւ Բեռլինի հարաբերություններում ճգնաժամի պատճառ է դարձել Գերմանիայի ընտրություններում «ձայների մրցարշավը»։
«Ես կոչ եմ անում Գերմանիայում իմ բոլոր հայրենակիցներին՝ ՔԴՄ-ն, ՍԴՄ-ն, «կանաչները» Թուրքիայի թշնամիներն են։ Սատարեք այն քաղաքական կուսակցություններին, որոնք Թուրքիայի թշնամիները չեն»,-ընդգծել է նա։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



