Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել Է 130-ի. El Pais
INTERNATIONAL NEWSԲարսելոնայի Ռամբլա տուրիստական փողոցում ֆուրգոնի կողմից անցորդների վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 130-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է El Pais թերթը: Նրա տեղեկատվությամբ՝ 16 մարդ օրհասական վիճակում Է:
Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Իսպանիայի Բարսելոնա եւ Կամբրիլս քաղաքներում կատարված ահաբեկչական երկու գործողության հետեւանքով զոհվել եւ տուժել են 33 երկրների քաղաքացիներ:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել 14 մարդ: Հարձակման պատասխանատվություն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



