Բարսելոնայում ահաբեկչությունից տուժածների թիվը հասել Է 130-ի. El Pais
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԲարսելոնայի Ռամբլա տուրիստական փողոցում ֆուրգոնի կողմից անցորդների վրաերթի հետեւանքով տուժածների թիվը հասել Է 130-ի: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, օգոստոսի 18-ին հայտնել Է El Pais թերթը: Նրա տեղեկատվությամբ՝ 16 մարդ օրհասական վիճակում Է:
Կատալոնիայի արտակարգ իրավիճակների ծառայության տվյալներով՝ Իսպանիայի Բարսելոնա եւ Կամբրիլս քաղաքներում կատարված ահաբեկչական երկու գործողության հետեւանքով զոհվել եւ տուժել են 33 երկրների քաղաքացիներ:
Ըստ վերջին տվյալների՝ ահաբեկչական գործողությունների զոհ Է դարձել 14 մարդ: Հարձակման պատասխանատվություն ստանձնել Է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
3
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
4
Կյանքից անժամանակ հեռացել է Լուսինե Թովմասյանի հարազատը՝ Մարինե Գրիգորյանը
5
Կինը կոյուղաջուր է ներարկել սեփական երեխայի ներերակային խողովակի մեջ



