Ձերբակալվել է Կատալոնիայում ահաբեկչությունների հետ կապված չորրորդ կասկածյալը
INTERNATIONAL NEWSԿատալոնիայի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է օգոստոսի 17-ին Բարսելոնում եւ Կամբրիլսում ահաբեկչությունների հետ կապված չորրորդ կասկածյալի ձերբակալության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չորրորդ մարդն է ձերբակալվել՝ կապված Կամբրիլսում եւ Բարսելոնում վերջին ժամերի իրադարձությունների հետ»,- նշված է կատալոնական ոստիկանության կարճ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչությունն իրագործողները եղել են 12 մարդուց կազմված ահաբեկչական բջջի անդամներ:
Վերջին տեղեկություններով՝ նրանցից հինգը չեզոքացվել են Կամբրիլսում ահաբեկչություն իրականացնելու փորձ կատարելիս, ներկա պահին չորսը ձերբակալված են, եւս երեքը ազատության մեջ են:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



