Ձերբակալվել է Կատալոնիայում ահաբեկչությունների հետ կապված չորրորդ կասկածյալը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԿատալոնիայի ոստիկանությունը Twitter-ում հայտնել է օգոստոսի 17-ին Բարսելոնում եւ Կամբրիլսում ահաբեկչությունների հետ կապված չորրորդ կասկածյալի ձերբակալության մասին, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Չորրորդ մարդն է ձերբակալվել՝ կապված Կամբրիլսում եւ Բարսելոնում վերջին ժամերի իրադարձությունների հետ»,- նշված է կատալոնական ոստիկանության կարճ հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հաղորդվել է, որ ահաբեկչությունն իրագործողները եղել են 12 մարդուց կազմված ահաբեկչական բջջի անդամներ:
Վերջին տեղեկություններով՝ նրանցից հինգը չեզոքացվել են Կամբրիլսում ահաբեկչություն իրականացնելու փորձ կատարելիս, ներկա պահին չորսը ձերբակալված են, եւս երեքը ազատության մեջ են:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



